Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող (համայնքի ղեկավարի), Վանք, Նոր Ղազանչի, Մոխրաթաղ համայնքներում (ավագանու անդամների) և Մարտունու շրջանի Խերխան համայնքում (ավագանու անդամների): Հայտնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 5 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է:

Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 1673 ընտրող:

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 6 զանգվածային լրատվության միջոցներ:

ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 206 ընտրող կամ ընտրողների 12.31 % :


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն