Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել իրենց կողմից վերահսկվող տարածք։ Խոսքը Կապանի հատվածի մասին է, Հանդ գյուղի վերևը։ Երեխեն զանգել է ամսի 15-ին, իր ընկերոջը բացատրել է ուր է իջել, իրադրությունը ցույց է տալիս, որ երեխեն իրոք այդ ձորակում է, բայց ոչ մի քայլ բացարձակ չի ձեռնարկվում երեխուն հետ բերելու համար։ Այս մասին քիչ առաջ Պաշտպանության նախարարության շենքի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ ցրույցում ասացին անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի ծնողներն ու հարազատները։ 

«Ադրբեջանը թույլ չի տալիս մտնել իր կողմից վերահսկվող տարածք։ Հրամանատարությունը, սակայն, զբաղվում է այդ հարցով, ինձ էլ ապացուցել են, որ իրոք զբաղվում է։ Ես իրենց կողքն եմ եղել, որ զանգել են մարդիկ։ ՊՆ-ն ասում է՝ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս ու վերջ։ Երեխեն 3 տեղից վիրավոր է եղել, ամսի 15-ին ենք խոսել վերջին անգամ։ Կարմիր խաչ էլ կարող եմ զանգել, ՊՆ էլ կարող եմ զանգել ու դու նույն պատասխանը լսեք, որ թույլ չեն տալիս ու վերջ։ Ասում են՝ բանակցություններ են տարվում ու վերջ։ Էս շենքը,ՊՆ-ի շենքը, ստեղ մարդ չկա, ստեղ մենակ պատերն են»,- հավելեցին նրանք։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն