Ի՞նչ է քննարկվել Պրահայում․ փաստաթուղթ
Ռուսական տելեգրամյան ալիքները արտահոսք են արել, իրենց պնդմամբ՝ այն փաստաթուղթը, որի շուրջ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում բանակցել և ստացել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ալիևի օգնական Հիքմեթ Գաջիևի հետ։ Աղբյուրը պնդում է, որ հենց այս փաստաթուղթն է դարձել Պրահայում Փաշինյան-Ալիև-Էրդողան զրույցների հիմնական թեման։
Փաստաթղթի ամբողջական թարգմանությունը՝ ստորև․
Եռակողմ բանակցություններում Կողմերի պարտավորությունները
ԱՄՆ, Վաշինգտոն Դ․Կ․
27 սեպտեմբերի, 2022թ
Կողմերը պարտավորվել են կատարել հետեւյալը.
• Կողմերի արտաքին գործերի նախարարները կսկեն ժամանակի մեջ սահմանափակված, փաստաթղթային հենքով (տեքստային) բանակցություններ՝ խաղաղության պայմանագիրը ավարտին հասցնելու նպատակով, մինչև օրացուցային տարվա վերջը
• Զուգահեռաբար խաղաղության շուրջ բանակցություններին, Սահմանազատման կոմիտեի ներկայացուցիչները ավարտին կհասցնեն սահմանագծումը հայ-ադրբեջանական միջազգային սահմանի, մինչև օրացուցային տարվա վերջ:
• Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված ԼՂ-ի Հայկական էթնիկ համայնքի կողմից՝ ԼՂ - ի բնակիչների իրավունքների և անվտանգության քննարկումեր անցկացնելու համար: Ներկայացուցիչները կապահովեն իրենց քննարկումների թափանցիկությունը միջազգային հանրությանը: Կողմերը կշարունակեն դիտարկել միջազգային դիտորդի հնարավոր կարգավիճակը, առանց Ադրբեջանի ինքնիշխանություն միջամտության՝ նպատակ ունենալով ապահովել վստահություն ԼՂ- ում ապրող ազգային փոքրամասնության խմբերի պաշտպանության նկատմամբ:
• Կողմերը պարտավորվել են ներգրավված մնալ քննարկումների մեջ, որպեսզի հաստատվի Ադրբեջանը Նախիջևանին միացնող երթուղի՝ ներառելով փոխադարձ մուտք Հայաստանի համար՝ Ադրբեջանով:
• Մոտ օրերին 2022 թվականի սեպտեմբերին բռնության ժամանակ բոլոր ձերբակալվածներն ազատ կարձակվեն առանց որևէ նախապայմանի:
Որպես կողմերի մեջ քննարկումների կազմակերպիչ, Միացյալ Նահանգները՝
• նշեց, որ վստահում է կողմերին առ այն, որ բռնության վերսկսում տեղի չի ունենա և ակնկալում է, որ կողմերը կկենտրոնանան բանակցությունների առաջընթացի վրա և մինչև տարվա վերջ կեզրափակեն դրանք:
• առաջարկեց անհապաղ տրամադրել տեխնիկական օգնություն բազմամոդալ տրանսպորտային կապերի, սահմանների սահմանազատման և ականազերծման համար:
• առաջարկեց կրկին այս ձևաչափով հավաքվել մինչև տարվա վերջ՝ հաշվի առնելու և անդրադառնալու ցանկացած խոչընդոտի խաղաղության գործընթացի և առնչվող այլ քննարկումներին:




















