Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի փողոցները, այգիներն ու պուրակները կհամալրվեն նոր, արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով, ինչպիսիք մայրաքաղաքում դեռ չեն տնկվել:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից հստակ սահմանվել են չափորոշիչներ՝ ծառերը պետք է լինեն ոչ պակաս, քան 3 մետր բարձրության, սաղարթը՝ ձևավորված, ճյուղերի երկարությունը՝ 1 մ և ավելի, բնի տրամագիծը՝ 5,5 սմ հաստությամբ, շտամպը՝ նվազագույնը 2 մ, և իհարկե՝ փակ արմատային համակարգով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն