Խորապես անհանգստացած են սեպտեմբերի 12-14-ի մարտերի ընթացքում ռազմագերիների նկատմամբ բռնությունների մասին նոր հաղորդումներից, ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Թվիթերի գրառման մեջ:

«Ամբողջական և անաչառ հետաքննությունը պետք է պատասխանատվության ենթարկի պատասխանատուներին։ Հոկտեմբերի 4-ին Բաքվի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը նշանակալից էր և դրական առաջընթաց»,-ասված է Պետդեպի հայտարարության մեջ:

Չորեքշաբթի օրը սոցցանցերում հայտնվեց նոր տեսանյութ, որն ապացուցում է հայ ռազմագերիների խոշտանգումները և նրանց հետագա սպանությունը։ Տեսանյութը ճշտվել է, գտնվելու վայրը պարզվել է, ռազմագերիների ինքնությունը պարզվել է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն