Որն է մենինգիտի հիմնական ախտանշանը
Եթե ուժգին գլխացավի դեպքում մարդը չի կարողանում կզակը ներքև իջեցնել ու մոտեցնել կրծքավանդակին, ապա մեծ է հավանականությունը, որ պատճառը վիրուսային մենինգիտն է։ Այս մասին URA.RU-ի հետ զրույցում ասել է թերապևտ Լարիսա Ալեքսեևան՝ հիշեցնելով, որ մենինգիտը հիվանդություն է, որի դեպքում տեղի է ունենում գլխուղեղի ու ողնուղեղի թաղանթների բորբոքում։
Բժշկի խոսքով՝ վիրուսային մենինգիտի ժամանակ նկատվում են այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են բարձ ջերմությունն ու չափազանց ուժեղ գլխացավը, որը սովորաբար տեղանյացված է լինում ծոծրակի հատվածում։
«Երբ գալիս է շտապօգնությունը, բժիշկն անպայման ստուգում է ծոծրակի մկանների ռիգիդությունը (կոշտություն - խմբ․)։ Կարելի է անգամ ինքնուրույն ստուգել՝ կարողանում է արդյոք մարդը կզակը մոտեցնել կրծքավանդակին։ Եթե գլուխը բարձրացնել չի հաջողվում, ապա մենինգիտ է։ Այնուհետև ողնաշարի պունկցիա է արվում, որպեսզի պարզվի՝ այն վիրուսային է, թե բակտերիալ, քանի որ մենինգոկոկային վարակն արդեն շատ լուրջ է», - նշել է Ալեքսեևան։
Նա նաև հավելել է, որ վիրուսային մենինգիտը սովորաբար սեզոնային բնույթ է կրում և փոխանցվում է ցանկացած այլ վիրուսային վարակի նման։



















