Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում վաղաժամ մահվան ամենատարածված պատճառներից մեկը, սակայն գիտնականորեն ապացուցվել է, որ ճիշտ կանխարգելիչ միջոցների ձեռնարկման դեպքում կարելի է հեշտությամբ նվազեցնել մահվան հավանականությունն այս ախտաբանությունների դեպքում։ Այս մասին iz.ru-ի հետ զրույցում ասել է սրտաբան Ռուստեմ Օսմանովը՝ ներկայացնելով այս կանխարգելիչ միջոցներից մի քանիսը։

Մասնագետի խոսքով՝ նման բարդություններից խուսափելու համար առաջին հերթին հարկավոր է ցածր կալորիականությամբ սննդակարգի հետևել՝ օգտագործելով անյուղ միս, ձուկ, մրգեր, բանջարեղեն ու հացահատիկներ։ Բացի այդ, օրական հարկավոր է օգտագործել առավելագույնը 5 գրամ աղ։ Ընդ որում՝ հարկավոր է հաշվի առնել նաև պատրաստի մթերքի մեջ պարունակվող թաքնված աղը, քանի որ այն ևս պետք է ներառվի վերոնշյալ 5 գրամի մեջ։

Սրտանոթային համակարգի առողջական վիճակի բարելավման համար մասնագետը խորհուրդ է տալիս նաև հագեցնել սննդակարգը մագնեզիումով ու կալիումով հարուստ մթերքով, օրինակ՝ լամինարիայով, դդմիկով, հնդկաձավարով և այլն։

Մասնագետի խոսքով՝ շատ կարևոր է նաև քաշը նվազեցնելն ու զարկերակային ճնշումը վերահսկողության տակ պահելը, ինչպես նաև սթրեսներից խուսափելը, վնասակար սովորություններից հրաժարվելն ու ֆիզիկապես ակտիվ լինելը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն