Չենք ուզում մեր ունեցածը տալ ուրիշին. սա է մեր պլանը
Այսօր՝ ժամը 15:00-ին, Բրյուսովի համալսարանում տեղի է ունենալու գիտխորհրդի նիստ: Սպասվում է, որ ԿԳՄՍ նախարարը ևս մասնակցելու է նիստին: Չնայած եղանակային պայմաններին՝ ուսանողները բողոքի ակցիա են նախաձեռնել, շարունակում են պնդել` դեմ են որևէ համալսարանի հետ միավորմանը:
«Չենք ուզում մեր ունեցածը տալ ուրիշին կամ գնալ ուրիշ տեղ: Մենք ստեղ ենք սովորում ու ստեղ էլ ավարտելու ենք: Ահա սա է մեր մոտակա պլանը, ծրագիրը»,- իր ելույթի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից Տիգրան Մեսրոպյանը:
«Ես երբ առաջին ամգամ մտա այս համալսարան, միանգամից ջերմություն զգացի: Մեծ ջերմություն կար թե ուսանողների, թե դասախոսների կողմից: Մենք էսօր ունենք էս, էս համալսարանը, էս համալսարանը ոչ մեկի չենք տալու», - հավելեց նա:
«Իրենք ի՞նչ են ասում: Ասում են` դե սա բարի նպատակների համար է արվում: Բարի նպատակների գործ է, հասկացանք, բայց այդ բարի նպատակների համար էլ դուք նախ մեզ պիտի հարցնեք, լսեք` մենք ինչ ենք ասում: Ուսանողն է եղել պետության զարգացման հիմքը: Վստահ ենք` այդպես էլ շարունակելու է լինել: Թե ներկայում, թե ապագայում դա այդպես է լինելու»,- նշեց ուսանողներից մյուսը:



















