Բոլորդ եք հիշում տարիներ առաջ Զվարնթոց օդանավակայանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի սույն "տրյուկին" հետևած աշխարհացունց վերլուծականները "Ռուսաստանը հայերին է վերադարձնելու Արևմտյան Հայաստանն ու Մասիս սարը" ու նմանատիպ բովանդակությամբ․․․

Երեկ Պուտինը հրապարակավ առաջարկել, իսկ այսօր արդեն Էրդողանը ընդունել է նրա առաջարկը՝ Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու մասին։ Այս մասին արդեն հաղորդում են թուրքական լրատվամիջոցները (https://www.middleeasteye.net/.../turkey-russia-gas-hub...)։ 

Ըստ այդ պայմանավորվածության՝ Թուրքիան Ռուսաստանի հետ միասին Թրակիայում բնական գազի բաշխման կենտրոն կհիմնի, ինչի մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնելով, որ "կողմ են միասին աշխատելուն":

Ըստ այդմ, MEE-ի փոխանցմամբ, Մոսկվան արդեն ավելի քան 7 միլիարդ դոլար է փոխանցել Թուրքիայի Կենտրոնական բանկի գանձարան՝ փրկօղակ ստեղծելով Թուրքիայի արժութային պահուստների համար։

Հիշեցնենք, որ կրեմլյան փորձագետները բացել են խաղաքարտերը, որ այս գազային հանգույցի նպատակը Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա և Ռուսաստան-Թուրքիա խողովակաշարերով ադրբեջանական գազի անվան տակ ու վերջինիս "միախառնած" ռուսական գազը Եվրոպա արտահանելն է։ 

Եթե Թուրքիան ու Ադրբեջանը փրկօղակ են նետում Ռուսաստանին՝ շրջանցելու համար Արևմուտքի ու ԵՄ պատժամիջոցները, որի դիմաց վստահաբար կպահանջեն Հայաստանի ու Արցախի հաշվին զիջումներ, ապա Ռուսաստանն էլ փրկօղակ է նետում չվերընտրվելու վտանգի առաջ կանգնած Էրդողանին, ում տնտեսությունը ոչ պատահականորեն գահավիժում է, ազգային դրամը գահավիժում է, իսկ Էրդողանը, համաձայն հարցումների, ամենայն հավանականությամբ ընտրություններում երկրորդը կլինի։ 

Արձանագրենք, որ հերթական անգամ Թուրքիան փրկողը Ռուսաստանն է դառնում․․․ Ոչ միայն 20-րդ դարասկզբին, այլ նաև 21-րդ դարասկզբին․․․

Ասել եմ ու կրկնեմ՝ պատմության մեջ սև տառերով է գրվելու, որ ռուսական իսթեբլիշմենթում այսքան ազգուրաց "հայ" է բարձր պաշտոններ զբաղեցրել և նրանք ոչ միայն ոչինչ չեն արել սեփական էթնիկ հայրենիքի ու ժողովրդի համար, այլ մաս են կազմել նրա տառապանքներին․․․


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն