ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան իր էջում ցավակցել է Բարտինում ածխահանքի պայթյունի հետևանքով բոլոր զոհվածների հարազատներին` գրառման մեջ նշելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին։

«Անկեղծ ցավակցությունս բոլոր նրանց, ովքեր Բարտինի ածխահանքի վթարի ժամանակ կորցրել են հարազատներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է նա։

Վերջին տվյալի համաձայն՝ զոհերի թիվը հասել է 41-ի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն