Դեկտեմբերի 9-ից սկսած Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում սիրված արտիստների և խմբերի մասնակցությամբ 7 համերգ է մեկնարկելու, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

• Դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 19:30, Կաթիլ բենդ, Թմբաթա, Հող

• Դեկտեմբերի 10-ին, ժամը՝ 17:00, Արամ ՄՊ3, Կամի բենդ

• Դետեմբերի 16-ին, ժամը՝ 19:30, Ֆրիդըմ իզ իքսփենսիվ, Ռոզեն Թալ, Լավ էլի, Նեմրա,

• Դեկտեմբերի 17-ին, ժամը՝ 17:00, Վահագն Հայրապետյան տրիո, Կարեն Մամիկոնյան տրիո, Նյու Կվինտետ, Լևոն Մալխասյան

• Դեկտեմբերի 23-ին, ժամը՝ 19:30, Սասնա Ծռեր, Մաունք, Արդվին, Աղասի Իսպիրյան, Եվա Եգանյան Արսեն Գրիգորյան (Մրո)

• Դեկտեմբերի 24-ին, ժամը՝ 17:00, Ջուլիանա, Ֆանքըբաութ, Ելոհարթ, Գառաժ Ռեքորդս

• Հունվարի 6-ին, ժամը՝ 19:30, Ֆորշ, Ռուբեն Հախվերդյան

Դեկտեմբերի 31-ին, ժամը՝ 23:00-ին էլ Հանրապետության հրապարակում կկայանա գլխավոր տոնական համերգը:

Արդեն գործում է Սուրբծննդյան տոնավաճառը: Սա հրաշալի հնարավորություն է՝ ոչ միայն դառնալու համերգային ծրագրերի մասնակիցը, այլև կատարելու տոնական գնումներ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն