ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի մանդատակիրները (անկախ փորձագետներ, հատուկ զեկուցողներ) 2023 թ. հունվարի 27-ին հրապարակել են Ադրբեջանի իշխանություններին ուղղված նամակը, որի պատասխանն այդպես էլ չեն ստացել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային F-16 կործանիչներ չի տրամադրի՝ հայտնում է Ռոյթերսը:
Անցյալ շաբաթ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել էր, որ մարտական տանկերի մատակարարումից հետո Կիևն առաջ է քաշելու արևմտյան չորրորդ սերնդի կործանիչների, այդ թվում՝ ամերիկյան F-16-երի մատակարարման հարցը:
Բայդենը նաև տեղեկացրել է Լեհաստան այցելելու մտադրության մասին, սակայն հստակ ժամկետներ չի նշել:



















