Այսօր Մյունխենում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կմասնակցեն պանելային քննարկմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին կմասնակցի Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը․ քննարկմանը կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես տեղեկանում ենք Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական կայքից, «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կոնկասում» խորագրով քննարկումը նախատեսվում է տեղական ժամանակով 16:30-ից մինչև 17:15-ը (Երևանի ժամանակով 19:30-20:15):
Քննարկմանը մասնակցելու է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։



















