Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հայ-ադրբեջանական բանակցությունները հյուրընկալելու առաջարկ է արել, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Պրայսը։

«Մենք պատրաստ ենք և կարող ենք ամեն կերպ օգնել կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, առաջընթացի հասնել բարդ հարցերի շուրջ: Մենք մեծապես աջակցում ենք ԵՄ գործընթացին, և պետք է նշեմ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից առաջարկ կա՝ հյուրընկալել կողմերին Բրյուսելում։ Դա հնարավորություն է, եթե նրանք ընդունեն այն, բանակցել՝ շարունակելու այն առաջընթացը, որը մենք տեսել ենք վերջին շաբաթների ընթացքում»,-ասել է Նեդ Փրայսը։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պաշտոնյան ասել է, որ «քարտուղարն այս մասին բարձրաձայնել է անցյալ շաբաթավերջին Մյունխենում վարչապետի և նախագահի հետ իր հանդիպման ժամանակ»:

«Նա ընդգծեց Լաչինի միջանցքով անվճար և բաց առևտրային և մասնավոր տարանցման անհրաժեշտությունը։ Նա նաև կոչ է արել կողմերին բացել այլ տրանսպորտային ուղիներ։ Մենք կարծում ենք, որ առաջին հերթին կողմերի վրա է դրված լուծել ապրանքների ազատ հոսքի այս խոչընդոտները, ներառյալ մարդասիրական օգնությունն այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն այս միջանցքում, և մենք կկենտրոնացնենք մեր դիվանագիտությունը՝ օգնելու դա իրականացնել»,- նշել է Փրայսը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն