Հրազդանի կիրճին կտրվի բնապահպանական կարգավիճակ
Հրազդանի կիրճին կտրվի բնապահպանական կարգավիճակ. տեխբնութագիրն արդեն պատրաստ է, գործընթացը՝ սկսված: Քաղաքային իշխանության այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն կունենա կիրճի բնապահպանական վիճակը բարելավելու գործում:
Երևանի քղաքապետարանից հայտնում են, որ «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն այժմ կիրճի տարածքում չափագրման աշխատանքներ է տանում: Զուգահեռաբար բնապահպանության վարչության կողմից էլ իրականացվում են ճահճային բուսականության և եղեգների չորացման աշխատանքներ: