Երևանի քաղաքապետարանը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը քաղաքապետարանում նոր կարգով։ Այդ մասին հայտնում են քաղաքապետարանից:

Ընդունված կարգի համաձայն՝ համապատասխան պարզաբանումներ և խորհրդատվություն ստանալու նպատակով քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է ստացված դիմումների քննարկման հիման վրա։

Սահմանվել են նաև ընդունելություն կազմակերպելու վերաբերյալ դիմումների մերժման պատճառները, քաղաքացիների ընդունելության օրերն ու ժամերը` ըստ պատասխանատու ստորաբաժանումների:

Բոլոր ընդունելությունները տեսաձայնագրվելու են, իսկ տրված պարզաբանումների վերաբերյալ կազմվելու է արձանագրություն:

Երևանի վարչական շրջանների ղեկավարների մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է յուրաքանչյուր հինգշաբթի՝ Երևանի վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում։

Ընդունելության ժամանակացույցը և այլ մանրամասները՝ հոլովակում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն