Օմանը հրաժարվել է Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունից
Օմանը հրաժարվել է Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունից: Այս մասին գրել է New York Post-ը:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Օմանի հետ քննարկվում է Հորմուզի նեղուցով նավագնացության համար ժամանակավոր միջանցքի ստեղծման և երթուղու համատեղ ականազերծման հարցը։ Կողմերը նաև պայմանավորվել էին շարունակել քննարկումները՝ ներկայումս փակ նեղուցով նավագնացության համար մշտական գործող միջանցք ստեղծելու շուրջ։
«Մասկատը հրաժարվել է համաձայնություն տալ անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ծառայությունների դիմաց նավերից տուրքեր գանձելուն»,- աղբյուրի խոսքերը մեջբերում է New York Post-ը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































