Ազատեկ գյուղի հանդամասում տրակտորը գլորվել է ձորը. վարորդին օգնության են հասել փրկարարները
Հուլիսի 7-ին՝ ժամը 14։30-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատեկ գյուղի «Վարատեղ» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ. տրակտորը գլորվել է ձորը, ներսում քաղաքացի կա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: