Գերմանիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով  Ֆրանկֆուրտի օդանավակայանում չեղարկվել են տասնյակ չվերթեր: Ջուրը հասել է մետրո, ըստ ականատեսների, շարժասանդուղքներով այն իջնում ​​դեպի հարթակներ, հայտնում է Euronews-ը։

Փոթորկոտ եղանակը ջրհեղեղներ է առաջացրել նաև այլ շրջաններում՝ Բադեն-Վյուրտեմբերգում, Ռայնլանդ-Պֆալցում և Թյուրինգիայում:

Այդ նույն ժամանակ Կանարյան կղզիների իշխանությունները պայքարում են ռեկորդային հրդեհների դեմ, որոնք դուրս են եկել հսկողությունից։

Կղզու պատմության մեջ ամենաուժեղ անտառային հրդեհներից մեկը մոլեգնում է Տեներիֆեում: Այնտեղ արդեն այրվել է 26 քառակուսի կմ տարածք: Կանարյան կղզիների ղեկավարությունը հայտարարել է հրդեհի մարման դժվարությունների մասին։

Նախազգուշական միջոցների համար կղզու հյուսիսարևելյան վեց բնակավայրից մոտ 4000 մարդ տեղափոխվել է անվտանգ վայր։ Մնացածներին զգուշացրել են դուրս չգալ տներից՝ օդի աղտոտվածության պատճառով: Հաղորդվում է, որ հրդեհը մարելու համար ներգրավված է 350 հրշեջ և 17 հատուկ ինքնաթիռ, մոբիլիզացված են զինվորներ։

Կանադական Յելոունայֆ քաղաքում էլ երկինքը կարմրել է անտառային հրդեհներից առաջացած մառախուղի պատճառով: Ըստ ականատեսի՝ օրը ցերեկով փողոցներում վառվում են լույսերը, շուրջբոլորն ընկղմված է կարմիր մթնշաղի մեջ, և պատճառը քաղաքին մոտեցող անտառային հրդեհներն են։

Նախօրեին Յելոունայֆի բնակիչներին հրահանգել են տարհանվել, քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն