Իշխանություններն իրենք էին քարոզարշավը Նիկոլի անվան շուրջ կառուցում. Աննա Մկրտչյան
Իշխանությունները Նիկոլի անվան շուրջ երկու քարոզարշավ կառուցեցին. բոլոր պաստառների վրա, համացանցում օգտագործվում էր Նիկոլ անունը, բայց եթե իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունք են զգում եւ քարոզարշավի ընթացքում մոլորեցնում էին ընտրողներին, ապա թող խոստովանեն: Այս մասին օգոստոսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Նա հավելեց, որ եթե այդ մարդը ստորագրել է կապիտուլյացիայի ակտը, ուրեմն նա կապիտուլյանտ է: Մկրտչյանը հիշեցրեց, որ խորհրդարանի ղեկավարության պարտականությունները հստակ ամրագրված են «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում: «Ուստի այդ աթոռները զբաղեցրած մարդկանց դիտողությունների վերաբերյալ անընդհատ հայտարարություններն ընդդիմության գործողությունները կաշկանդելու նպատակով պաշտոնական լիազորությունների հերթական չարաշահում է»,- հավելեց պատգամավորը: