Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Ֆրանսիայի դեմ
«Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Ֆրանսիայի դեմ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում, գրում է ռուսական «Կոմերսանտը»։
Ըստ պարբերականի՝ հայցը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է Ֆրանիական Ռիվիերայում կալանք դրված 120 մլն եվրո արժողությամբ ամառանոցին։
Իրավաբանները «Կոմերսանտ»-ին հայտնել են, որ Հայաստանում Կարապետյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը կարող է թուլացնել ֆրանսիական իշխանությունների դեմ դատական վեճում նրա դիրքերը։
Սամվել Կարապետյանը հայցը ներկայացրել է հունիսի սկզբին։ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը Համաշխարհային բանկի ստորաբաժանում է, կենտրոնակայանը տեղակայված է Վաշինգտոնում։