Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի Ա-1, Բ-1-ից 11-րդ, Գ-7, 8-րդ, 9-րդ, 10-րդ, Դ-3, 4-րդ, 5-րդ, 6-րդ թաղամասերի, թիվ 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 20-րդ փողոցների բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։