«Պիցցա Տաշիր»-ի աղցանները համապատասխանում են նորմերին, գործունեությունը վերականգնվել է
«ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Էրեբունի 17/1) անցկացրած կրկնակի վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից կատարվել է նմուշառում և լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել, որ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» նմուշները համապատասխանում են ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։