Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Կողմերը զրուցել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ՝ կարևորելով ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և ԱՍՀ նախարարության միջև արդյունավետ համագործակցության շարունակական զարգացումը։

Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված ծրագրերի ընթացքին, գրանցված արդյունքներին։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել համատեղ աշխատանքներ իրականացնել քննարկված հարցերի ուղղությամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն