Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ «Էրեբունի պլազա»-ին հարակից՝ Հանրապետության հրապարակից դեպի Մհեր Մկրտչյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:

Միաժամանակ Մհեր Մկրտչյան փողոցի վերջնամասում՝ Տիգրան Մեծ պողոտային հարող ճանապարհահատվածում երթևեկությունը նախկին երկու երթևեկելի ուղղության փոխարեն կկազմակերպվի միակողմ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն