Քննարկվում է Էմիլ Գազազի Երևան այցելության հնարավորությունը
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվում է իրականացնել «Երևանը բաց արվեստանոց» կերպարվեստի երիտասարդական նախագիծը՝ «Քաղաքային շարժում» խորագրով, հայտնում են քաղաքապետարանից։
«Երևանը՝ բաց արվեստանոց» նախագիծը գեղարվեստական հարթակ է, որի նախնական ընտրության փուլը հաղթահարած շուրջ 50 երիտասարդ նկարիչներ միաժամանակ կստեղծագործեն հանրային տարածքում, բացօթյա պայմաններում՝ ստեղծելով կենդանի ցուցահանդեսային մթնոլորտ, միջոցառման ընթացքում կիրագործվեն նաև կրթական ծրագրեր:
Քննարկվում է աշխարհահռչակ գեղանկարիչ և քանդակագործ Էմիլ Գազազի Երևան այցելության հնարավորությունը: