Նրանք, ովքեր գերեզման չունեն, բայց ողջ են
Սեբաստացի Մուրատը (Մուրադ Գևորգի Խրիմյան, 1874, Սեբաստիա - 1918, Բաքու) Ցեղասպանության վրիժառուներից մեկն էր։ Բազում կռիվներ տվեց և թուրքացումից փրկեց հարյուրավոր որբերի՝ յուրաքանչյուրի համար վճարելով մեկ ոսկի։ Ամուսնացել էր ուսուցչուհի Ագապիի հետ և ունեին մեկ որդի, որին ի պատիվ Չաուշի անվանել էր Գևորգ, և ես չգիտեմ՝ կարողացա՞ն փրկել այդ մանչուկին։
1918-ին, երբ ադրբեջանցիների «հրավերով» թուրքերը հարձակվեցին Բաքվի վրա, նպատակ ունենալով ցեղասպանության ենթարկել նաև արևելահայությանը, Մուրադը կռվի ելավ ու զոհվեց։ Նրա դին տեղափոխեցին Թիֆլիս և հողին հանձնեցին Վանքի գերեզմանատանը։ 1938 թ․ Բերիայի հրահանգով գերեզմանատունն ավերեցին և դուրս նետեցին թե Մուրադի և թե հարյուրավոր այլ մեծանուն հայերի ոսկորները։
Սեբաստիայի Առյուծը օրագիր էր պահում և ահա թե ինչ էր գրել 1915 թ․ հուլիսի 17-ին․ «Անե՛ծք, բյուր անե՛ծք անոր, որ թուրքի վրեժը չի լուծեր յոթը պորտեն անդին։ Եթե իմ աչքովս տեսածները ընթերցողը տեսած ըլլա, կարելի է մեռելներին ալ կտակե, որ վրեժխնդիր ըլլան։ Խնայել պետք չէ։ Հայերի գլխին բերած չարիքներեն քարերն անգամ կը դողան»։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































