«Հրապարակ» թերթը գրում է.

«Որոշ տեղեկություններով՝ իշխանությունը վերջերս ռուսախոս ֆեյքեր է բուծել, որոնք ակտիվ մեկնաբանություններ են գրում Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի լայվերի, տեսանյութերի տակ՝ իրենց աջակցությունը հայտնելով ՔՊ-ին եւ հատկապես՝ Փաշինյանին: Նրանք նաեւ հավաստիացնում են, թե հունիսի 7-ին իբր Ռուսաստանից հատուկ գալու են՝ ՔՊ-ին ընտրելու։

Այս «հանճարեղ» գաղափարն իշխանության քարոզիչների գլխում հղացել է մի քանի պատճառով․ նախ՝ որ ցույց տան, թե հայ-ռուսական լարված հարաբերություններն ամենեւին չեն արտացոլում ռուսաստանաբնակ հայերի՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, որ նրանք անհանգստացած չեն, շարունակում են «սիրել եւ երկրպագել» Նիկոլ Փաշինյանին, ու Պուտին-Փաշինյան հարաբերությունները ոչ մի խնդիր չեն կարող ստեղծել մեր հայրենակիցների համար:

Եվ երկրորդ. տպավորություն գործեն, թե ՌԴ-ում ապրողներին եթե անգամ որոշ ընդդիմադիրներ Հայաստան բերեն, միեւնույն է` նրանք գալու են ու ՔՊ-ի օգտին քվեարկեն։ Մինչդեռ ընդամենը շաբաթներ առաջ իշխանության ներկայացուցիչները սպառնում էին, թե հենց օդանավակայանում կձերբակալեն Հայաստան եկողներին, որոնք գալիս են ընդդիմության օգտին քվեարկելու։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ