Աշխարհի պատմության մեջ ընդամենը 4-5 դեպք կա, երբ երկրի ղեկավարը, 2 ժամկետ կառավարելուց հետո, երկար դադար տալով, նաև որոշ ժամանակ հետապնդվելուց և նստելուց հետո, նորից իշխանության է եկել:

Այս պահին աշխարհում միակ դեպքը Լուլան է՝ Բրազիլիայի ներկայի նախագահը:

Բոլոր նման դեպքերում այդ մարդիկ սոցիալական կառավարման կողմնակից և մարդկանց մեծ զանգվածների աջակցություն վայելող դեմքեր են եղել՝ հեղափոխական կամ դրա կերպարում:

Քաղաքական պրոցեսները, անկախ ազգային, պատմական և աշխարհագրական առանձնահատկություններից, աշխարհի բոլոր անկյուններում միևնույն տրամաբանության մեջ են զարգանում:

2026-ի ընտրությունները ուղղակի սովորական և հերթական ընտրություններ չեն: Սա ավելի բարդանում է այնքանով, որ այս ընտրությունը Նիկոլի կանոններով խաղի մեջ մտնելու և նրան հաղթել փորձելու պրոցես է, ինչը շատ քիչ հավանական է, հատկապես, երբ վերջինիս կանոներով խաղի մեջ մտնողները առանձնապես ստրատեգիական մտածողություն չունեն:

Հեղափոխությունը, որն հիմա իշխանափոխության ամենաիրատեսական տարբերակն է, որբ է մնացել, քանզի դրան հավատացող և այդ ուղղությամբ աշխատող առաջնորդը հիմա հանիրավի կալանավորված է: Մնացյալը, քանի դեռ Նիկոլի խաղի կանոններով կփորձեն նրանից իշխանություն վերցնել, իր համար առանձնապես մտահոգության առարկա չեն լինի, քանզի խաղն իր ամբողջական վերահսկողության տակ է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ