Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն
2. Որ այդ կերպ կոմպենսացվի ուժերի խախտված հավասարակշռությունը։
3. Որ մեզ չասեն՝ եթե չփոխեք սահմանադրությունը, պատերազմ կլինի։
4. Որ չասեն՝ 300 հազար ադրբեջանցիներ պետք է «վերադառնան», հակառակ դեպքում լինելու է պատերազմ։
5. Որ չասեն՝ Սևանը «Գյոյչա» է, հակառակ դեպքում լինելու է պատերազմ։
6. Որ ամեն օր չհնչի Ալիևի հերթական որևէ այլ պահանջ, «հակառակ դեպքում լինելու է պատերազմ»։
բ. Չի ենթադրում միայն մեկ երկրի երաշխավորությունը
Երաշխավորված խաղաղությունը միջազգային իրավական մեխանիզմներով ամրագրված, վերահսկողության ու պատասխանատվության հստակ գործիքներով ապահովված պայմանավորվածությունների համակարգ է։ Այն ներառում է միաժամանակ և´ արտաքին, և´ ներքին, և´ քաղաքական, և´ տնտեսական անվտանգության բաղադրիչներ։ Այն ներառում է այլընտրանքային ճանապարհների ու հաղորդակցությունների գործարկումը, նոր խոշոր տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի զուգահեռ իրականացումը։ Այն ենթադրում է նաև հասարակական կյանքի հանդարտություն և ներքին կայունություն՝ ներքին թշնամանքի բացառում, արդարադատության համակարգի առողջացում և այլ կարևոր ասպեկտներ։








































