Շաբաթ կիրակիների քաղաքական մեխանիկան. Վլադիմիր Մարտիրոսյան
Որովհետև նրա համար կարևոր չէ՝ այդ վայրը։ Կարևոր է, որ այնտեղ լինի ինքը։ Եվ այդ պահին սուրբը դադարում է լինել սուրբ, սակրալը դադարում է լինել անձեռնմխելի և դառնում է դեկոր, դառնում է ֆոն, դառնում է նյութ՝ իր մասին խոսելու համար։
այլ սկսում է ներխուժել սիմվոլների, հավատքի և սրբության տարածք։ Սա այն պահն է, երբ իշխանությունը փորձում է դառնալ ոչ միայն կառավարող,
այլ նաև՝ իմաստ սահմանող։
երբ սակրալը դառնում է հասանելի յուրաքանչյուրի կամքով,
հասարակությունը կորցնում է իր հենասյուները։ Եվ մնում է միայն մեկը՝
նա, ով ամենուր է և նույնիսկ Աստծո կիրակին է լցնում իրենով:
լավ սա ի՞նչ է անում, ինչու՞ է անում, ինչի՞ համար է նա այսքան շատ ներկա մեր կյանքում, ինչու՞ է դառնում մեր կյանքի մաս մեր կամքից անկախ։
եթե չես կարող ամբողջությամբ վերահսկել իրականությունը, ապա դարձիր դրա անբաժանելի մասը։ Որովհետև այն, ինչի մեջ դու անընդհատ ներկա ես, ժամանակի ընթացքում դադարում է ընկալվել առանց քեզ։ Սա է պատճառը, որ նա ամենուր է։ Ոչ թե որովհետև պետք է,այլ որովհետև դա է նրա գոյության պայմանը։ Նա ներթափանցում է այն տարածքներ, որոնք դուրս են եղել իշխանության անմիջական վերահսկողությունից՝ սրբություն, հիշողություն, ընտանիք, մշակույթ։
Սրանք հասարակության ամենակայուն հենասյուներն են և հենց դրանք են նրա թիրախը: Բայց նա չի քանդում դրանք բացահայտ։ Նա անում է ավելի նուրբ բան։
Նա խառնվում է դրանց մեջ և իր ներկայությամբ, ազդեցությամբ փոխում դրանց որակն ու բնույթը ձևելով դրանք իր շահերին համապատասխան այլ ոչ դրանց բնույթին հատուկ:
Հիշողությունը՝ վիճելի։
Արժեքը՝ հարաբերական։
Եվ ամենակարևորը՝
դրանք այլևս չեն մնում ինքնուրույն այլ դառնում են իր ներկայության ենթաֆունկցիա։
նա բերում է իր հետ իր քաղաքականությունը, իր ընկալումը, իր շահը և ձևում եղածը: Եվ այդ պահին աղոթքը դադարում է լինել կենտրոն և կենտրոն է դառնում ինքը։ Սա պատահական վարք չէ։ Սա համակարգված սիմվոլների գրավման քաղաքականություն է։ Քաղաքագիտության մեջ՝ «իմաստների մոնոպոլիզացիա»։
նա ոչ թե պարզապես «մասնակցում է»,
նա վերակոդավորում է և սա արդեն իշխանություն չէ այլ իմաստային վերահսկողություն է։
Այդ պատճառով նա չի կարող չլինել այնտեղ։
Նա պարտավոր է ներխուժել։
Նա պարտավոր է խառնվել։
Նա պարտավոր է լինել ամենուր, որովհետև սա այլևս կառավարում չէ միայն այլ պայքար է իրականության իմաստի մոնոպոլիզացման համար։
հասարակությունը կկորցնի ոչ միայն քաղաքական ընտրությունը, այլ նաև՝ իր սրբությունը, իր հիշողությունը, իր ինքնությունը։ Վերջում կմնա միայն մեկը՝ նա, ով ամենուր է, իմաստները իրենով իր ընկալումներով ու ֆիլտրերով ներկայացնելու համար:
Չկա կիսաքայլ, չկա նահանջի սցենար։ Սա այն փուլն է, որտեղ խաղադրույքը մեկն է՝
կամ ամբողջական վերահսկողության պահպանում, կամ համակարգային փլուզում: Ամենուր լինելու և ամենը իրենով լցնելու իմաստը սա է: Բայց իրական ինտրիգը այստեղ չէ։ Իրական հարցը սա է՝ «ով է խաղում նույն դաշտում, նույն ռիսկով, նույն տրամաբանությամբ և նույն վերջնախաղի խաղադրույքով հակաքայլ ու վերջնախաղային հակաքաղաքականություն նրա հանդեպ»: Կրկնում եմ ոչ թե նրա համակարգի ներսում և կանոններով, այլ սեփական համակարգ ստեղծելու և նրան դրսում թողնելու միջոցով: Քաղաքական դաշտում գրեթե բոլորը դեռ զբաղված են դասական ընտրական հաշվարկներով՝ ռեյտինգներ, տոկոսներ, մանդատներ, կոալիցիաներ, ինտրիգներ։ Այսինքն՝ խաղում են միջին խաղ։ Այն դեպքում, երբ իրական խաղը արդեն վերջնախաղ է։
Աստված պահապան Սրբազան:








































