Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները հյուրընկալվել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ 
Այցը մի քանի կարևոր առումով առանձնահատուկ էր։ Նախ՝ ապագա տնտեսագետներն ու ֆինանսիստները հնարավորություն ունեցան ավելի մոտիկից և հասկանալի ձևով ծանոթանալու հանքարդյունաբերության ոլորտին։ Բացի այդ, հանքարդյունաբերություն չունեցող մարզից ժամանած մասնակիցներն իրենց աչքով տեսան, թե այս ոլորտն ինչ ազդեցություն կարող է ունենալ ինչպես մարզի, այնպես էլ ամբողջ երկրի տնտեսության վրա։ 
Այցի ավարտին ուսանողները նշեցին, որ ավելի լավ հասկացան, թե որն է ամենացածր աղքատության մակարդակ ունեցող մարզի (6%) հաջողության գործոնը՝ հանքարդյունաբերությունը։ Հատկանշական է, որ նրանք ներկայացնում էին ամենաբարձր աղքատության ցուցանիշ ունեցող մարզը (43%)։ Բաց դռների քաղաքականության շրջանակում ԶՊՄԿ-ն պարբերաբար հյուրընկալում է տարբեր հետաքրքրված խմբերի՝ հատկապես դպրոցականների և ուսանողների, ներկայացնելով ընկերության գործունեությունն ու արտադրական գործընթացները։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ