ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ. Արմեն Այվազյան
Հասարակության լայն շրջաններում իրավացիորեն ձևավորվում է կայուն համոզմունք հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների համատարած կեղծման ու նենգափոխման վերաբերյալ։
Ճշմարտությունն աստիճանաբար ջրի երես է դուրս գալիս։ Խունտան ոչ միայն ամբողջովին խաթարել է նախընտրական շրջանը (բռնաճնշումներ, ձերբակալություններ, վարչական ռեսուրսի և հանրային ԶԼՄ-ների անօրինական ու անխնա շահագործում և այլն), այլև ընտրությունների օրը զբաղվել է համակարգված զեղծարարությամբ՝ ձայների գողությամբ ու աղավաղմամբ։
Այս պայմաններում ԱԺ մանդատները վերցնելու և խորհրդարան մտնելու նպատակահարմարության շուրջ ընդդիմադիր երեք գլխավոր ուժերի ձգձգվող «խորհրդակցություններն» ավելորդ են և վնասակար։ Հանրության հիմնավոր դիրքորոշումից ու արդարացի տրամադրություններից հետ մնալն անթույլատրելի է, այն էլ՝ այսպիսի վճռորոշ պահերին։
Օր առաջ, ժամ առաջ պաշտոնապես հայտարարե՛ք ընտրությունների խայտառակ կազմակերպումն ու կեղծված արդյունքները չընդունելու մասին և դիմե՛ք համապատասխան իրավական և այլ քայլերի։ Հրապարակե՛ք գործողությունների հստակ ծրագիր և մոտավոր ժամանակացույց։
Իշխանափոխության հնարավորությունն ավելի մոտ է, քան երբևէ։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ




































