Հետընտրական անոմալ զարգացումներ. Վահե Հովհաննիսյան
b. Ցանկացած իշխանություն պետք է ունենա իր քաղաքական մրցակիցների հետ որոշակի աշխատանքային նվազագույն հաղորդակցության խողովակներ։ Հայաստանի իշխանությունը քաղաքական մրցակիցների հետ խոսում է իրավապահների միջոցով՝ բռնել, դատել և այլն։ Սա վտանգ է հենց իշխանության համար, բայց կա ինչ-որ բան, որը նրանց դրդում է՝ մրցակիցների հետ շարունակել բացառապես իրավապահների միջոցով հարաբերությունները։ Ես ինքս անկեղծորեն չեմ հասկանում պատճառը։
c. Իշխանությունն անում է այնպես, որ 600 հազար և ավելի մարդ օտարանում է երկրի կյանքից։ Սա աննորմալ վիճակ է, որը չի կարող նման փոքր երկրում երկար շարունակվել։
b. ԲՀԿ-ի շուրջ զարգացումները վաղուց դադարել են ԲՀԿ-ի խնդիրը լինելուց։ Սա հասկանում են բոլորը։ ԿԸՀ-ում 4%-3.996% քաղաքական-տեխնիկական աճպարարությունը փոխեց ամբողջ ընտրությունների էությունը։ Միշտ այդպես է լինում՝ չնչին թվացող մանրուքը կարող է փոխել մեծ պրոցեսի էությունը։ ԲՀԿ-ի 0.004-ը հենց այդ չնչին-ամենամեծ գործոնն է։ Հիմա եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ։ Նույնիսկ ՔՊ-ում, պետական համակարգում, նույնիսկ Արևմուտքում, ցանկացած պահի այս հարցը շահարկվելու է ի վնաս Հայաստանի։
a. Իշխանությունը բոլորից լավ է հասկանում, որ ռուսական սահմանափակումներն ամիսների ընթացքում լրջագույն ազդեցություն են ունենալու Հայաստանի տնտեսության վրա։ Իշխանությունը և տնտեսվարողները շատ լավ գիտեն, որ սուբսիդիաները և եվրոպական այլընտրանքային շուկաները իրավիճակային PR-են և որևէ կապ չունեն տնտեսական իրականության հետ։ Ցանկացած իշխանություն պետք է փորձի լուծել Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի խնդիրը։ Դրա առաջին պայմանը Հայաստանում իշխանության կողմից գեներացվող հակառուսական հիստերիայի վերացումն է։ Ես վստահ եմ, որ իշխանությունը շատ լավ հասկանում է տնտեսական ռիսկերը, բայց թե ինչո՞ւ չի գնում անհրաժեշտ պարզ քայլերի, չեմ հասկանում։
Հայաստանում չկա ընկալում, որ մենք շատ փոքր և վտանգավոր, բայց ընդհանուր նավի մեջ ենք, որը մտել է վտանգավոր մի փոթորկի մեջ։ Ինչո՞ւ չեն հասկանում, որ իշխանական հատվածն ու ընդդիմադիր ընտրազանգվածները տարբեր «նավերով» չեն ընթանում այս ամենի միջով, և սպառնալի զարգացումները կոլապսի են բերելու մեր ամբողջ երկիրը՝ իր բոլոր բնակիչներով։ Հայաստանն այլևս չունի որևէ ստրատեգիական խորություն՝ խուսանավելու համար։







































