Ռուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևին
Կիևի Պեչերսկ Լավրայի տարածքում հրդեհ է բռնկվել Կիևի վրա ռուսական զորքերի հարձակումից հետո, հայտնում են իշխանությունները։
«Հաստատվել է Կիևի Պեչերսկ Լավրայի տարածքում գտնվող շենքերում հրդեհի բռնկումը։ Ենթադրաբար, դա ուղղակի հարվածի հետևանք է եղել։ Այժմ մենք որոշում ենք ռուսների կողմից պատճառված վնասի չափը։ Անվտանգության արձանագրությունների շրջանակներում ձեռնարկվում են զսպման միջոցառումներ», - գրել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն։
Նրա խոսքով՝ Կիևի Պեչերսկի Լավրան հարձակման հետևանքով լուրջ վնասներ է կրել։
«Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ Լավրայի տարածքում վնասը զգալի է, և կա լուրջ հրդեհ։ Ռուսները հարված են հասցրել ամենամեծ քրիստոնեական սրբավայրերից մեկի սրտին», - հավելել է Տկաչենկոն։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն պարզաբանել է, որ հրդեհը բռնկվել է, մասնավորապես, Վերափոխման տաճարի՝ Լավրայի գլխավոր եկեղեցու տանիքում։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































