Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շուտով» կարող է վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ֆրանսիայի Էվիան քաղաքում շարունակվում է G7 գագաթնաժողովի երկրորդ օրը։ Օրակարգում ներառված են Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և միջազգային գործընկերություններին առնչվող հարցեր, հայտնում է euronews-ը։
Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի թեմաներով աշխատանքային քննարկումներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը «շուտով» կարող է վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Նրա խոսքով՝ դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ նավթի մատակարարումները վերսկսվել են Հորմուզի նեղուցի փակման հետևանքով առաջացած սահմանափակումներից հետո։
«Մենք կկարողանանք դա անել, քանի որ նավթն արդեն հոսում է։ Մենք հանել էինք պատժամիջոցները, քանի որ ակնհայտորեն չէինք ցանկանում խոչընդոտել նավթի մատակարարումներին, ուստի այժմ շուտով կունենանք այդ հնարավորությունը», — լրագրողի հարցին ի պատասխան ասել է Թրամփը։
Վաշինգտոնի՝ ռուսական նավթի նկատմամբ երեք հաջորդական բացառությունները դժգոհություն էին առաջացրել Ուկրաինայի և նրա դաշնակիցների շրջանում, որոնք ձգտում են մեծացնել ճնշումը Մոսկվայի նկատմամբ։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ





































