Մանդատներ վերցնելը, որպես ընտրությունների լեգիտիմացում. Արմիդա Անտոնյան
Փորձում եմ գտնել գեթ մեկ տրամաբանական փաստարկ, թե որ դեպքում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերի կողմից մանդատներ վերցնելը չի դիտարկվի որպես այս խայտառակ ընտրությունների լեգիտիմացում:
Չեմ գտնում որևէ փաստարկ: Բռնաճնշումների և պետական ռեսուրսի կիրառման աննախադեպ ծավալների մասին բոլորն են խոսում: Խոսում են նաև ԲՀԿ-ի դեմ կատարված անօրինականության և բազմաթիվ այլ դրվագների մասին: Ավելին, դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և պահանջելով դրանք անվավեր ճանաչել:
Պետք չէ պայծառատես լինել գուշակելու համար, թե ՍԴ-ն ինչ որոշում է կայացնելու: Դատական համակարգը մեր երկրում նույնպես դարձել է անհավասարակշիռ իշխանավորի քմահաճույքների կամակատարը:
Եվ ուրեմն, եթե ՍԴ-ն չի բավարարում ընդդիմադիր ուժերի պահանջը, և դրանից հետո վերջիններս այնուամենայնիվ վերցնում են մանդատները, ապա այլ որակում, քան ընտրությունների լեգիտիմացում այդ ամենին տալ չեմ կարող: Հատկապես, եթե ԲՀԿ-ին զրկում են իր ստացած մանդատներից:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































