Ադրբեջանի զորամասերում Սյունիքն ու Վայոց ձորը՝ ամբողջությամբ, Գեղարքունիքն ու Տավուշը՝ մասամբ, ներկայացված են որպես ադրբեջանական. Տիգրան Աբրահամյան
Փաստորեն, այն, ինչ չի կարելի հայերիս, խրախուսվում է ադրբեջանցիներին։ Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։
«Ի հեճուկս հայաստանյան բռնապետի, ով ամենալկտի և ապօրինի միջոցներով փորձում է փակել ոչ միայն Արցախի էջը, այլև նույնիսկ թեմայի արծարծումը, Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը։
Ավելին, պաշտոնական Բաքուն չի էլ թաքցնում, որ դա իր համար ռազմավարական նպատակ է, և թեման բոլոր հնարավոր ճանապարհներով զարգացնում է։
Հիշեցնեմ, որ ադրբեջանական զորամասերում պատկերված քարտեզներում Հայաստանի երկու մարզերը՝ Սյունիքն ու Վայոց ձորը, ամբողջությամբ, իսկ Գեղարքունիքն ու Տավուշը՝ մասամբ, ներկայացված են որպես ադրբեջանական։
Իսկ ընդհանուր խոսույթում, առհասարակ, ՀՀ-ն ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»»,-գրել է նա։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































