Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Շվեյցարիայում Իրան-ԱՄՆ բանակցություններում կատարցի և պակիստանցի միջնորդների ջանքերի շնորհիվ վերացվել են իրանական նավթի արտահանման սահմանափակումները, մի շարք ակտիվներ ապասառեցվել են, և մեկնարկել է Իրանի վերակառուցման ծրագիրը։

Այս մասին գրում է Ria.ru-ն:

«Պակիստանցի և կատարցի միջնորդների անխոնջ ջանքերը զգալի առաջընթաց են ապահովել Լիբանանում պատերազմը դադարեցնելու գործում։ Վերացվել են նավթի և նավթաքիմիական արտահանման սահմանափակումները, վերացվել է շրջափակումը, ապասառեցվել են որոշ ակտիվներ, և մեկնարկել է Իրանի վերակառուցման և զարգացման լայնածավալ ծրագիրը», - գրել է նախարարը սոցիալական ցանցերում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ