Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները մոտեցրել են իրենց դիրքորոշումներն ուկրաինական հակամարտության հարցում։«Մենք այժմ ապրում ենք եվրոպացիների և ամերիկացիների միջև նոր մերձեցման մի պահ», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Մակրոնն ասել է Բեռլինում E5-ի (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան և Ֆրանսիա) առաջնորդների միջև բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովում Միացյալ Նահանգները, Եվրոպայի հետ միասին, հայտարարեցին Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության, նրան ռազմական և էներգետիկ աջակցություն ցուցաբերելու, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ կիրառելու և, ընդհանուր առմամբ, իրենց եվրոպացի գործընկերների հետ նույն ճանապարհով գնալու պատրաստակամության մասին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ