Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար․ Գեղամյան
Օրերս Բագրատ արքեպիսկոպոսի հետ հարցազրույց էինք նկարահանում։ Մինչ տեխնիկան տեղադրվում էր, ինքս ինձ բռնեցի էն մտքի վրա, որ սենյակում գտնվող 5 անձից երեքը ապօրինի ազատազրկված մարդիկ են, ովքեր դեռ սահմանափակումների տակ են, գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Հետո նկարահանման ընթացքում հիշեցինք այլ քաղբանտարկյալների ու ասացինք, որ նկարահանման ու հարցազրույցի եթեր գնալու միջև ընկած երեք օրում կարող են էլի մարդիկ դառնալ քաղբանտարկյալ։
Ցավոք, չսխալվեցինք։
Երեկ ապօրինի ձերբակալել են «ՀայաՔվեի» առաջնորդներից Ավետիք Չալաբյանին հերթական շինծու գործով։ Անկախ քաղաքական կողմնորոշումներից՝ չպետք է թողնել, որ Հայաստանում լինեն քաղբանտարկյալներ, հատկապես հիշելով, որ Ավետիքը, Բագրատ սրբազանը և մնացած տասնյակ ու հարյուրով ձերբակալված մարդիկ պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու ու զարգացած հայկական պետություն ունենալու համար։
Աջակցություն ու ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։
Հ.Գ. Արդեն 1000 օր է՝ Բաքվում գերության մեջ են տասնյակ հայեր»։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ





































