Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի զինյալների դեմ հարվածներ հասցնելու մասին
Իսրայելական ուժերը Լիբանանի հարավում երկու առանձին միջադեպերի ժամանակ հայտնաբերել են «Հեզբոլլահի» վեց զինված մարտիկների, ապա կրակ են բացել նրանց վրա։
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի քարտուղարի գրասենյակը։
Իսրայելական զինվորականների տվյալներով՝ Զաուտար ալ-Շարքիա գյուղի մոտակայքում հայտնաբերվել են «Հեզբոլլահի» հինգ մարտիկ:
Ավելին, իսրայելական ուժերը Ալի ալ-Թահիր լեռնաշղթայի մոտ հայտնաբերել են «Հեզբոլլահի» ևս մեկ զինված մարտիկ։
Նշվում է, որ թիրախները հայտնաբերելուց հետո, ռազմաօդային ուժերը և ցամաքային ստորաբաժանումները կրակ են բացել նրանց վրա և վերացրել սպառնալիքը:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ



































