«Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Ամենազզվելին նույնիսկ այս վարչախմբի ներկայացուցիչները չեն։ Ամենազզվելին վարչախմբի ցանկացած հակապետական, հակասահմանադրական քայլ «ինտելեկտուալ սոուսով» արդարացնող իբր ինտելեկտուալներն են։

Սրանք մարդիկ են, ովքեր պատրաստ են մեռոնի մեջ թույն խառնելը ներկայացնել որպես անհետաձգելի անհրաժեշտություն ու բացառիկ պրագմատիզմ:

Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ հայկական պետությունը պետք է կործանվի, այս «ինտելեկտուալները» դեմքի լուրջ, ակադեմիական արտահայտությամբ ու տարբեր տերմիններ շպրտելով՝ կսկսեն հիմնավորել, թե.

«Պետականության կորուստը իրականում աշխարհաքաղաքական անհրաժեշտություն է»,

«Առանց պետության ապրելը պոստմոդեռնիստական մոտեցում է, որը մեզ կազատի պատմական ծանր բեռից»,

«Կործանումն այլընտրանք չունի, դա է պահանջում 21-րդ դարի նոր պրագմատիզմը»։

Մի խոսքով, ենթակայությունն ու իշխանությանը դուր գալու անհագուրդ ցանկությունը որպես գաղափարական ուղղվածություն ներկայացնողները:

Պետք է հիմանավորել Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը, իրենք պսևդոինտելեկտուալ հոդված արդեն ունեն այդ մասին:

Հարկավոր է բացատրել Անկախության հռչակագրից հրաժարումն, իրենք արդեն հարցազրույց ունեն այդ մասին:

Հարկավոր է հիմնավորել Ադրբեջանի նոր պահանջների կատարումը, իրենք երկու շաբաթ առաջ արդեն ասել են, որ դա միակ ռացիոնալ ճանապարհն է:

Ու ամենաողբերգականն այն է, որ այս մարդիկ անկեղծորեն հավատում են իրենց անձեռնմխելիությանն ու բացառիկությանը։

Բայց բացառիկ չեք, սովորական գործիք եք, ձեր «ինտելեկտուալ» կոլեգաները շատ ավելի մեծ չարիքներ են արդարացրել ձեզնից շատ ավելի ինտելեկտուալ տեքստերով:

Բայց պատմության մեջ մնացել են որպես չարիքի սպասարկողներ, եթե մնացել են»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ