Պուտինն ու Փաշինյանը ՇՀԿ շրջանակում կքննարկեն երկկողմ օրակարգի հարցերը. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն երկկողմ օրակարգի հարցերը։ Այս մասին «Վեստի»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա հիանալի հնարավորություն է այդ հարցերը բարձր մակարդակով քննարկելու համար»,- ասել է Պեսկովը՝ անդրադառնալով հարցին, որ Փաշինյանի այցը Բիշքեկ տեղի է ունենում Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների ֆոնին, ինչպես նաև Երևան-Մոսկվա հարաբերությունների փոխակերպման վերաբերյալ հայտարարություններից հետո։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն վերոնշյալ հարցերը, Կրեմլի ներկայացուցիչը նշել է.
«Իսկ ինչպե՞ս կարող է այլ կերպ լինել։ Իհարկե»։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































