Այսօր Հանրապետության երկրորդ քաղաքի օրն է, թեև Գյումրիում մասսայական միջոցառումներ նախտեսված չեն, չկան հատուկ այցելուներ եւ հյուրեր, այնուամենայնիվ  բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ Գյումրիում են՝ այդ թվում՝ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը:

Լրագրողների հարցին, թե տեսե՞լ է երեկ համացանցում տարածված տեսանյութը, որտեղ ադրբեջանցիները կանգնեցրել էին հայ երեխաներին տեղափոխող ավտոմեքենան եւ վրայից մաքրում Արցախի խորհրդանիշը, Ալեն Սիմոնյանն ասաց․

«Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի զինանշանն ու դրոշը, դա մանր, ապարդյուն գործ է, որը ավելի շատ միտված է մարդկանց հույզերի վրա ազդելու, բայց չի ստացվելու»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքին՝ ԱԺ խոսնակը խուսափեց որևէ բան ասել՝ նշելով, թե որևէ պաշտոնական տեղեկություն չի տիրապետում, ոչինչ չի կարող հայտնել: Իսկ ահա պարգևավճարների հետ կապված՝  պնդեց․

 «Այո, դա եղել է իմ որոշումը, Հանրապետության 30-ամյակին նվիրված ամբողջ պետական համակարգի աշխատողները պետք է ստանան: Ես քննադատություններից չեմ վախենում՝ համարում եմ ճիշտ որոշում եմ կայացրել» :

ԱԺ խոսնակն ընդդիմադիրների պահվածքը տեղին չհամարեց:


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն