Ալավերդու չգործող պղնձաձուլարանի 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա. Արեն Մկրտչյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հայտնում է. «Չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից եվս 2 ամիս աշխատավարձ կստանա: Տեղեկացրել էի, որ Ալավերդու պղնձաձուլարանի գործունեության դադարեցումից հետո հանդիպել էի Թեղուտ ՓԲԸ համասեփականատեր Նորիկ Պետրոսյանի հետ, խնդրել չլուծել աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, մինչև հասկանանք՝ ինչ ճակատագիր է ունենալու ձեռնարկությունը։ Արդյունքում՝ 2020 թ․ մայիսի 23-ին 183 աշխատակցի հետ կնքվեց աշխատանքային պայմանագիր։ Աշխատակիցներն արդեն 15 ամիս աշխատավարձ են ստանում, ինչի համար շնորհակալ եմ։ Սեպտեմբերի սկզբին աշխատանքային պայմանագրերի ժամկետները ևս 2 ամսով երկարաձգվել են` մինչև հոկտեմբերի 31-ը։ Սա հնարավորություն է տվել ժամանակ շահել Ալավերդիում այլընտրանքային աշխատատեղերի մասով տարվող աշխատանքներում։ Այս ամիսներին լուռ, ծավալուն աշխատանք է տարվել այս մասով, և արդեն կարող եմ ասել` առաջիկայում սպասեք դրական լուրերի»: Подробнее: https://shabat.am/am/article/264099/Alaverdu-chgortsogh-pghndzadzularani-183-ashkhatakic