Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ նոր պատերազմի դեպքում Թեհրանը կկիրառի ավելի կործանարար զենք, քան նախորդ հակամարտության ընթացքում, հաղորդում է Mehr-ը։
ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհսեն Մոհեբբիի խոսքով՝ եթե ԱՄՆ-ը որոշի Իրանի դեմ նոր ռազմական արկածախնդրության գնալ, պատասխան հարվածի բնույթը «լիովին այլ» կլինի։ Նա հայտարարել է, որ իրանական հրթիռների մարտական մասերն այժմ զգալիորեն ավելի մեծ կործանարար ուժ ունեն, քան նախկին պատերազմներում կիրառվածները։
«Եթե սկսվի նոր պատերազմ, մեր զենքը բոլոր առումներով բոլորովին այլ կլինի», — նախազգուշացրել է Մոհեբբին։
Ավելի վաղ ԻՀՊԿ-ի ներկայացուցիչը մերժել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե Վաշինգտոնը կուլիսային բանակցություններ է վարում Պահապանների կորպուսի ներկայացուցիչների հետ։
«Թրամփի մտավոր երևակայությունները նրան չեն օգնի մարտի դաշտում», — հայտարարել է Մոհեբբին։ Նրա խոսքով՝ ամերիկացի նախագահի համար միակ իրական տարբերակը պարտությունը ընդունելն ու Իրանի առաջ քաշած պայմաններին համաձայնելն է։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































