Լավ ինչքան անպատասխանատու ու չհայ են սրանք
Լավ ինչքան անպատասխանատու ու չհայ են սրանք։
Ախր ամեն ինչ էնքան պարզ էր, ախր ոնց կարելի է թքած ունենալ սեփական քաղաքացու վրա, ախր էս աստիճանի՞։
Արդեն քանի օր ահազանգում ենք Որոտանի ճանապարհի հնարավոր վտանգների, սցենարների մասին։ Իշխանականների մի մասն ուղղակի հարցը «գցում են» իրանցիների վրա, որ դա ավելի շատ ադրբեջանա-իրանական խնդիր է, իսկ ադրբեջանական ոստիկանական կետերի մասով ասում են` չենք կարող որոշում ընդունել։
Լավ, չեք կարող որոշում կայացնել, քաղաքացիներին ո՞նց եք էս լարված ժամանակահատվածի ընթացքում ուղարկում թուրքի վերահսկողության տակ հայտնված տարածքներ, ո՞ւմ եք վստահում, թուրքի՞ն։ ԱԱԾ ին հարց եմ ուզում ուղղել․ ինչ միջոցառումներ եք ձեռնարկել էս քանի օրվա ընթացքում արդեն հայտնի ճանապարհատվածում հայ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու ուղղությամբ, ձեռնարկել եք ընդհանրապես, թե՞ ոչ։
Հ․Գ․ Ժամանակին, երբ ադրբեջանցիները մայիսի 12-ից ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածքներ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրավիճակը պայթունավտանգ է։ Բայց անցնելով այդ «պայթունավտանգ» ճանապարհներով, տեսնում էինք, որ մենք ադրբեջանցիներին հակազդելուոչ մի քայլ չենք ձեռնարկել։ Այ սենց պոպուլիստներ են սրանք, մարդկային կյանքը ու քաղաքացիների անվտանգությունը գրոշի արժեք չունի սրանց համար։ Թե բա՝ ապագա կա․․․