Ամփոփվել են ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքները
Ռուսաստանում ամփոփում են սեպտեմբերի 17-19-ին տեղի ունեցած 8-րդ գումարման Պետական Դումայի ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն: Պատգամավորական մանդատների համար պայքարում էին 14 կուսակցություններ: Շեմը հաղթահարած 5 կուսակցություններ են․ 1․ «Եդինայա Ռոսիա»- 49,35 տոկոս, 2․ ՌԴ Կոմունիստական կուսակցություն- 19.85 տոկոս, 3․ ՌԴ Լիբերալ-Դեմոկրատական կուսակցություն- 7,56 տոկոս, 4․ Արդար Ռուսաստան-Հանուն ճշմարտության- 7,38 տոկոս, 5․ «Նոր մարդիկ» կուսակցություն- 5,39 տոկոս։