Ըստ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ մոտ ժամանակներում ՀԿԵ-ի մասնակցությամբ նախատեսվում է վերականգնել Կովկաս և Փոթի նավահանգիստների միջև լաստանավային հաղորդակցությունը։

«Դա հնարավորություն կտա ավելացնելու Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը»,- «Ռուս-հայկական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» խորագրով կլոր սեղանի ընթացքում հայտարարել է փոխվարչապետը։

Ըստ փոխվարչապետի՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը մինչև 2024 թվականը ավելանալու է 3,7 միլիարդ ռուբլով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն